Տպել
Տարոն Անդրանիկի Մարգարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.04.1978
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1978թ.  ապրիլի 17-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 2001թ.՝ նույն բուհի մագիստրատուրան: Ճարտարագիտության մագիստրոս: Տնտեսագիտության թեկնածու:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, այնուհետեւ բաժնի պետ: 2003-2005թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել եւ 2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երեւանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011-2018թթ.՝ Երեւանի քաղաքապետ:

2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության եւ նախագահության անդամ:

1996 թվականից ՀՀԿ անդամ է, 2006թ.` ՀՀԿ խորհրդի, 2012թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012-2018թթ. եղել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ: 2014-2018թթ.` «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2008թ., ՊՆ), Երեւանի քաղաքապետի ոսկե (2008թ.), ՀՀ ԱԺ պատվո (2011թ.), «Անդրանիկ Օզանյան» (2011թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2013թ.) եւ 1-ին աստիճանի (2016թ.), «Պատվավոր աշխատակից» (2014թ., ՀՀ ԱԻՆ) եւ «Փառքի խաչ Նոյ» (2017թ., ՀՀ ԱԻՆ), «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե (2015թ., ՀՀ ԳՆ), Հայկական բարեգործական ընդհանուր միության ոսկե (2015թ.), ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ոսկե (2015թ.) մեդալներով, «Պաշտպանության բանակ» (2014թ., ԼՂՀ), «Շահամիր Շահամիրյանի անվան» (2014թ., ՀՀ ԱՆ), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, «Հայաստանի համայնքների միության»  ոսկյա անվանական, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) եւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (ԵԿՄ) շքանշաններով, «Ոսկե հուշամեդալ» բարձրագույն պարգեւով (2016թ., ՀՀ ԿԳՆ):

Ամուսնացած է, ունի վեց զավակ: