Տպել
Տիգրան Հրանտի Աբրահամյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
27.04.1985
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1985թ. ապրիլի 27-ին Երեւանում:

2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սպա:

2006թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ (բակալավր):

2010թ.՝ Երեւանի մենեջմենթի համալսարանը ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ (մագիստրոս):

2011թ.՝ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:

2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի  դասախոս է:

2017-2020թթ.՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական եւ Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ.՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, համահիմնադիր:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ ), ԱԺ պատվո  (2016թ.), «Մարտական ծառայություն»  (2020թ., ԼՂՀ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: