Տպել
Էլինար Սուրիկի Վարդանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
18.11.1978
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում:

2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ:

2000-2002թթ. դասավանդել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 2005-2007թթ.` Հյուսիսային համալսարանում: 2002-2004թթ. եղել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող, 2004-2008թթ.՝  գործադիր տնօրեն: 2005-2009թթ.` «Էլեկտրաապարատ» ԲԲԸ իրավախորհրդատու, 2008-2012թթ.` «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու: 2009-2012թթ.՝ «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն: 2015 թվականից դասավանդում է Հյուսիսային համալսարանում:

2001 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2017 թվականից՝ «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ համահիմնադիր անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: