Տպել
Գուրգեն Գառնիկի Մելքոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.04.1957
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1957թ. ապրիլի 10-ին:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ:

1983-1988թթ. աշխատել է Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերային համալիրում:

1990թ. Հատուկ գնդում եղել վաշտի հրամանատար, 1991թ.՝ թիկունքի պետ, ապա հրամանատար: 1996-1998թթ.՝ ՀՀ Պն թիկունքի վարչության պետ:

1998-2000թթ.՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար: 2000-2008թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ:

2000թ. արժանացել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ լեյտենանտի կոչման:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի (ՀՀ), «Մարտական Խաչ» (ԼՂՀ), «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով, «Անբասիր ծառայության համար» (ՊՆ) մեդալով: