Տպել
Անդրանիկ Նորիկի Թեւանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
05.05.1974
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. մայիսի 5-ին Երեւանում:

1997թ. ավարտել է Երեւանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետը: Ինժեներ-տնտեսագետ: 1999թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը: Ճարտարագիտության մագիստրոս: 2005թ.՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 2000-2001թթ.՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001թ.՝ Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող: 2002-2006թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2003-2013թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում:

2009թ. հիմնադրել է «7 օր» (www.7or.am) լրատվավերլուծական կայքէջը եւ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: