Տպել
Թադեւոս Էդիկի Ավետիսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
19.04.1976
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1976թ. ապրիլի 19-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: 2002թ.՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2012թ.՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:

1999 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական: 2006-2018թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ, աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, նախարարի տեղակալ: 2018-2021թթ.՝ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող:

2006 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեդալով (2012թ.), ՀՀ վարչապետի հուշմեդալով (2014թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: