Տպել
Գեղամ Արմենակի Նազարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.07.1971
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1971թ. հուլիսի 6-ին Երեւանում:

1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1994թ. ավարտել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը:

1995-1999 եւ 2006-2010թթ. աշխատել է «Հայք» օրաթերթի լրագրող, պատասխանատու քարտուղար, խմբագիր, գլխավոր խմբագիր:

1999-2006թթ. ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի միջազգային բաժինը: 2011-2021թթ. եղել է Top-News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր: 2017-2021թթ.՝ «Նեոպրեսս» ՍՊԸ  հիմնադիր տնօրեն:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր անդամ է:

2020թ. հիմնադրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը:

2021թ. հուլիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: