Տպել
Նարեկ Սամվելի Ղահրամանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
16.04.1991
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1991թ. ապրիլի 16-ին Կապանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկա բաժինը: Երկրաֆիզիկոս:

2015-2016թթ. եղել է «Կովկասյան բարիքներ» ՍՊԸ լեռնային ճարտարագետ:

2018թ. հուլիս-հոկտեմբեր՝ Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2020-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: