Տպել
Արուսյակ Լեւոնի Մանավազյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
22.07.1986
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1986թ. հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում:

2008թ. ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2008թ.՝ «Էկոնոմիկա եւ իրավունք» կենտրոնի «Հաշվապահական հաշվառում» եռամսյա դասընթացը: 2019թ.՝ Հյուսիսային համալսարանը «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ (բակալավրիատ):

2008-2019թթ. աշխատել է «Դարեսկիզբ» ՍՊԸ հաշվապահ,  2019-2021թթ.՝ տնօրեն:

2009-2021թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2018- 2021թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահ: 2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ: 2020-2021թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները կատարող:

2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: