Հերթական համար |
||
Ծննդյան թիվ |
13.09.1988 |
|
Կուսակցություն |
«Քաղաքացիական պայմանագիր» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում:
2009թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
2011-2012թթ. եղել է «Լիբերտա» ընկերության ներմուծման եւ արտահանման պատասխանատու: 2013-2017թթ.՝ «Հելոտեքս» ՍՊԸ արտահանման եւ ներմուծման հարցերի համակարգող: 2015-2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2017-2020թթ.՝ «Մոուր Գրուփ Հոլանդ» կազմակերպության տարածաշրջանի պատասխանատու: 2018-2020թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2021-2022թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետի օգնական:
2018-2022թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): 2021-2022թթ.՝ Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
2020թ. սեպտեմբերի 30-ին մեկնել է Արցախ եւ մինչեւ ռազմական գործողությունների ավարտը կամավոր աշխատել Ստեփանակերտի բուժհաստատություններում:
2022թ. հունվարի 13-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ունի մեկ զավակ: