Տպել
Իրինա Կոնստանտինովնա Գասպարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.07.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երեւանում:

1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) մեքենաշինական ֆակուլտետը: 1996թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մեքենաշինական ֆակուլտետի մագիստրատուրան: 1999թ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: 2020թ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:

1982-1987թթ. աշխատել է Հատուկ կոնստրուկտորական բյուրոյի (ՀԿԲ) ինժեներ-կոնստրուկտոր: 1987-1993թթ.՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական մասի (ԵրՊԻ ԳՀՄ) գիտաշխատող: 1993-1998թթ.՝ ՀՊՃՀ «Մեխանիկա եւ մեքենագիտություն» ամբիոնի ավագ լաբորանտ:

1998 թվականից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Մեխանիկա եւ մեքենագիտություն» ֆակուլտետի դասախոս է:

1997 թվականից ««Աշուր» ասորական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահն է: 1998-2001թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: 2000 թվականից ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի ասորական համայնքի ներկայացուցիչն է: 2000-2003թթ. եղել է «Հայաստանի ազգային փոքրամասնությունների միություն» ՀԿ նախագահ: 2004-2018թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից սեմիտական լեզուների մեթոդական խորհրդի ասորերենի խմբի ղեկավար: 2007 թվականից ՝ ««Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության, իսկ 2018 թվականից՝ «Խայադթա» ՀԿ նախագահ: 2009-2014թթ. եղել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: 2012 թվականից «Ասորական նորություններ» թերթի խմբագիրն է: 2021 թվականից՝ «Ասորական համաշխարհային ալյանսի» (Assyrian Universal Alliance (AUA)) գործադիր խորհրդի անդամ եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի քարտուղար:

2022թ. դեկտեմբերի 8-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի կազմում երկարամյա արդյունավետ աշխատանքի եւ միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար» շնորհակալագրով (2010թ., ՀՀ նախագահ):

Մշակել է «Ասորերեն լեզվի պահպանման եւ զարգացման» հայեցակարգը (1998թ.): Համահեղինակել է «Ասորերեն լեզվի եւ գրականության» առարկայական չափորոշիչը եւ ասորերենի ուսումնական ծրագրերը 1-10-րդ դասարանների համար (2000թ.) եւ 1-12-րդ դասարանների համար՝ (2012թ.):

Հեղինակ է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը եւ ասորական համայնքի խնդիրներին վերաբերող հոդվածների եւ զեկույցների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: