Տիգրան Սուրիկի Թորոսյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
14.04.1956 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
|
Խմբակցություն |
||
Ծնվել է 1956թ. ապրիլի 14-ին Երեւանում:
1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ: Տեխնիկական գիտությունների թեկնածու:
1978 թվականից աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում, 1988-1995թթ.` ենթաբաժնի պետ, առաջատար գիտաշխատող: 1996-1998թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998թթ.` «Հանրապետական» թերթի գլխավոր խմբագիր:
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանասավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀ խորհրդի նախագահի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: