Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
07.06.1959 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն |
|
Խմբակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1959 թ. հունիսի 7-ին Երեւանում:
1981թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրիկ: Տեխնիկական գիտությունների թեկնածու:
1981-1986թթ. աշխատել է «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ, կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ: 1984-1986թթ.` «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ գլխավոր ճարտարագետի տեղակալ:
1986-1988թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների եւ կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար, 1988-2003 թթ.` «Մարս» ԱՄ գլխավոր տնօրեն:
2003թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: «Արդարություն» խմբակցության ղեկավար: ՀԺԿ նախագահ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: