Տպել
Մկրտիչ Հակոբի Մինասյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.01.1946
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1946 թ. հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արեւիկ գյուղում:

1971 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրամեխանիկ: ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ: Պարգեւատրվել է Վ. Լենինի հոբելյանական մեդալով (1970 թ.):

1964-1980թթ. աշխատել է Երեւանի ՋԷԿ-ում փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, 1974-1980 թթ.` կուսկոմիտեի ազատված քարտուղար, 1980-1987 թթ.` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988 թթ.` ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991 թթ.` առաջին քարտուղար: 1991-1993 թթ. եղել է Երեւանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996 թթ.` նախագահ, 1996 թ.` Երեւանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, 1996-2002 թթ.` Երեւանի Նոր Նորքի թաղապետ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: