Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
18.03.1937 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1937 թ. մարտի 18-ին Երեւանում:
1960 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:
1960-1964թթ. Երեւանի էլեկտրաապարատների գործարանում աշխատել է ճարտարագետ-կոնստրուկտոր, խմբի ղեկավար, արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, 1964-1966 թթ. Աբովյանի ռադիոդետալների գործարանում` գլխավոր մեխանիկ, 1966-1969 թթ. Սեւանի գործադիր սարքերի գործարանում` գլխավոր ճարտարագետ: 1969-1978 թթ. եղել է Երեւանի մեխանիկական գործարանի տնօրեն, քաղխորհրդի գործադիր կոմիտեի արդյունաբերության վարչության գլխավոր ճարտարագետ, քաղպլանի նախագահի տեղակալ, 1978-1982 թթ.՝ «Գառնի» գործարանի գլխավոր ճարտարագետ, 1982-1999 թթ.՝ «Էլեկտրաճշգրիտսարք» գործարանի տնօրեն:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքիհամամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ՀԺԿ վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: