Տպել
Կարեն Սարգսի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.03.1961
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1961 թ. մարտի 2-ին Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում:

1982 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989 թ.՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:

1982-1983 թթ. Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, 1983-1985 թթ.՝ հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, 1985-1987 թթ.՝ ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989 թթ.՝ ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993 թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999 թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 39 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: