Տպել
Սերյոժա Արշավիրի Աբրահամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.01.1953
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1953 թ. հունվարի 1-ին Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Սլավգորոդի շրջանի Վլադիմիրովկա գյուղում:

1975 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ռադիոապարատների ճարտարագետ-կոնստրուկտոր-տեխնոլոգ:

1975-1976 թթ. աշխատել է Երեւանի կոմուտացիոն սարքավորումների ԳՀԻ Երեւանի մասնաճյուղում ճարտարագետ, 1976 - 1986 թթ.` Երեւանի ռելեային տեխնիկայի նախագծային-տեխնոլոգիական բյուրոյի լաբորատորիայի ղեկավար, 1986-1988 թթ.` Երեւանի ռելեի գործարանի վերահսկողության բաժնի պետի տեղակալ, 1988-1990 թթ.՝ գործարանի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1990-1994 թթ.` արտաքին տնտեսական կապերի հարցերով գլխավոր մասնագետ, 1994-1997 թթ.` «Շողակն» պետձեռնարկության Մալիշկայի մասնաճյուղի տնօրեն, 1997-2000 թթ.` «ԱՎԱ» ԲԲԸ նախագահ, 2000 թվականից` «ԱՎԱ Պլյուս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 54 ընտրատարածքից:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: