Տպել
Գրիգոր Հարությունի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.10.1954
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1954 թ. հոկտեմբերի 10-ին Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում:

1976 թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ:

1976 թ. աշխատել է Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղի կոլտնտեսությունում անասնաբույծ: 1976-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977-1982 թթ. Մեղրու գյուղվարչությունում աշխատել է գլխավոր անասնաբույծ, 1982-1985 թթ.՝ ՀԿԿ Մեղրու շրջկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1985-1987 թթ. ՀԿԿ Կենտկոմում` հրահանգիչ: 1987-1990 թթ. եղել է Մեղրու շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1990-1991 թթ.՝ ՀԿԿ Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար, 1994-1999 թթ.՝ Մեղրու պանրի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ նախագահ:

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 228 ընտրատարածք): ՀԿԿ խմբակցության անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 69 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Մինչեւ 2006թ. սեպտեմբերի 11-ը «Արդարություն» խմբակցության անդամ, այնուհետեւ` քարտուղար: ՀԺԿ վարչության քարտուղար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: