Ընտրատարածք |
|||||
Ծննդյան թիվ |
26.01.1958 |
||||
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
||||
Խմբակցություն |
|||||
Հանձնաժողովներ |
|||||
Անդամակցություն |
|||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1958թ. հունվարի 26-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:
1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ:
1980-1983թթ. «Արփա-Սեւան» շինտրեստում աշխատել է տնտեսագետ, 1983-1988թթ.՝ ճարտարագետ-տնտեսագետ, պլանային բաժնի վարիչ, 1988-1995թթ.՝ պետի տեղակալ, 1995-1999թթ.՝ գործադիր տնօրեն, ապա «Արփա-Սեւան» ԲԲԸ նախագահ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 43 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 24 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: