Ռուզաննա Հակոբի Առաքելյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
15.02.1959 |
|
Կուսակցություն |
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1959թ. փետրվարի 15-ին:
1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
1982-1991թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես թղթակից, այնուհետեւ բաժնի վարիչ, 1991-1994թթ.` «Երկիր» օրաթերթում` բաժնի վարիչ: 1998 թվականից աշխատում է ՀՀ հանրային ռադիոյում, ղեկավարում «Կամուրջ» ստեղծագործական ծրագիրը:
1989 թվականից ժուռնալիստների միության անդամ է, մեկ գրքի եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: