Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
28.07.1960 |
|
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողովներ |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1960թ. հուլիսի 28-ին Երեւանում:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1981-1989թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ: 1989-1991թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2011թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է: