Գագիկ Լեռնիկի Գեւորգյան
Ընտրատարածք |
|||||
Ծննդյան թիվ |
29.09.1965 |
||||
Կուսակցություն |
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) |
||||
Խմբակցություն |
|||||
Հանձնաժողովներ |
|||||
Անդամակցություն |
|||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 29-ին Կապանում:
1980թ. ավարտել է Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումը: Երկրաբան:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984-1988թթ. աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
1988-1990թթ. աղետալի երկրաշարժից հետո աշխատել է Լենինականում:
1990թ. մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին սկզբում «Գարեգին Նժդեհ» ջոկատում, 1992-1994թթ.` Կապան բրիգադի հետախուզական վաշտում` որպես ավագ հետախույզ:
Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: