Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
16.04.1972 |
|
Կուսակցություն |
«Հզոր Հայրենիք» կուսակցություն |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1972թ. ապրիլի 16-ին Ջավախքի Գանձա գյուղում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման ակադեմիան, 2006թ.` Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող:
1996 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:
1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003 թվականից` ղեկավար մարմնի անդամ, 2006 թվականից` միության նախագահ, 1997 թվականից` «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006 թվականից` կուսակցության փոխնախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: