Տպել
Նահապետ Բագրատի Գեւորգյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.06.1957
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1957թ. հունիսի 28-ին Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում:

1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Ճարտարագետ-տեխնոլոգ:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի  պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր  (թիվ 30 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: