Տպել
Գուրգեն Բաբկենի Արսենյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
22.12.1959
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:

1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998 թ.):

1980 թ. Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է տնտեսագետ: 1981-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983-1986 թթ. Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորումում աշխատել է ավագ տնտեսագետ, միաժամանակ` միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1987-2000 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 1991-1992 թթ. եղել է ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 1992-1995 թթ. աշխատել է Մոսկվայում: 1997 թ. «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ եւ «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, 1999 թ.` Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

2000-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

ՄԱԿ խմբակցության ղեկավար: ՄԱԿ հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: