National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արթուր Արսենի Ստեփանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.10.1976
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 28-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական համակարգերի եւ ցանցերի տեխնիկական միջոցների ֆակուլտետը, 2012թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարկետինգի եւ բիզնեսի կառավարում ֆակուլտետի մագիստրատուրան՝ բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ:

2000-2007թթ. եղել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ առեւտրային տնօրեն, 2007-2009թթ.` գործադիր տնօրեն: 2010-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատել է Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ: 2011 թվականից «Քեթրին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է:

ՀՀԿ խորհրդի անդամ է:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Անդրանիկ Մարգարյան» հուշամրցաշարի շքանշանով եւ պատվոգրով (2008թ., Հայաստանի դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիա): Արժանացել է «Ազատամարտի վետերանների միություն» (2011թ.), «Ազատամարտիկ» (2012թ.), «Հովիկ Խաչատրյան» (2013թ.), «Զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան» (2014թ.) ՀԿ-ների պատվոգրերին:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS