Տպել
Կարեն Հովսեփի Բոթոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.04.1983
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին Ալդան քաղաքում (Յակուտիայի մարզ, ՌԴ):

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2007թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտը: Լեռնային ճարտարագետ: 2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:

2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է տեսուչ: 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2012թ., ՊՆ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: