Տպել
Գարեգին Գագիկի Նուշիկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
31.05.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1961թ. մայիսի 31-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1979-1982թթ. ՀԽՍՀ գյուղտնտպետկոմի տեխնիկայի տեղեկատվական-հաշվողական հանրապետական կենտրոնում աշխատել է  տեխնիկ: 1982-1986թթ. Կ.Ցետկինի անվան կարի ֆաբրիկայում` բանվոր: 1986-1989թթ. ՀԽՍՀ պետական մատակարարման կոմիտեում աշխատել է  ճարտարագետ, 1986-1993թթ.` նույն կոմիտեի թղթային եւ անտառային շինարարական ապրանքների նյութական ռեսուրսների բաժնի պետ: 1993թ. «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ համահիմնադիր է, 1996-2012թթ. եղել է նույն ՍՊԸ նախագահ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, «Մանթաշյանց ասպետ» արծաթե շքանշանով (2011թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: