Տպել
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.01.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
31.05.2012
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1958թ. հունվարի 26-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ:

1980-1983թթ. «Արփա-Սեւան» շինտրեստում աշխատել է տնտեսագետ, 1983-1988թթ.՝ ճարտարագետ-տնտեսագետ, պլանային բաժնի վարիչ, 1988-1995թթ.՝ պետի տեղակալ, 1995-1999թթ.՝ գործադիր տնօրեն, ապա «Արփա-Սեւան» ԲԲԸ նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 43 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 24 ընտրատարածք): 19.06.2007-20.10.2008թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 20.10.2008-31.05.2012թթ.` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 24 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: