National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մհեր Դավթի Սեդրակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.06.1951
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1951թ. հունիսի 8-ին Երեւանում:

1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ: Ֆիզիկական դաստիարակության դասատու: Իրավաբան:

1975-1981, 1986-1988թթ. աշխատել է Երեւանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում,  1981-1983թթ.` «Մասիս» արտադրական միավորման մոդելային կոշիկի ֆաբրիկայում: 1988-1989թթ. Երեւանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում եղել է գլխավոր մասնագետ: 1989-1995թթ. աշխատել  է «Դավիթ-84» կոոպերատիվում:

1999թ. ընտրվել,  2002 եւ 2005թթ. վերընտրվել է Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար:

1995-1999թթ.` Աժ պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք): Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.), «Ազատագրում»  ՀԿ կողմից` «Հաղթանակ» (2012թ.), ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012թ.) մեդալներով: 2008թ. արժանացել է  «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS