Ծնվել է 1975թ. մարտի 10-ին Հրազդանում:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1996թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 2007թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մարզիչ-մանկավարժ:
1999 -2007թթ. «Ծաղկաձորի ԳՄՀ» ՊՓԲԸ-ում աշխատել է գանձապահ, ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն, հյուրանոցային ծառայության տնօրեն: 2002-2008թթ. եղել է Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու անդամ: 2008-2012թթ. ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունում` մաքսային տեսուչ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից: ԲՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:




