National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Էդմոն Հրաչիկի Մարուքյան

Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2002թ.  ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ.` Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: 2007թ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:

Մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան):

2002-2004թթ. աշխատել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպությունում որպես իրավաբանական բաժնի ղեկավար: 2007-2008թթ. աշխատել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս: 2007-2012թթ.` «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան: 2009թ.` Լոռու մարզի «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն»-ի (ՇՊԱԿ) ավագ իրավաբան:

2008թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2002-ից «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ է, 2003թ.` համակարգող խորհրդի անդամ: 2005թ. անդամակցել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին, 2006թ. ընտրվել է խմբի նախագահ: 2005 - 2012թթ. անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին: 2006-ից «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է: 2010թ. «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրներից է:

Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների եւ մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ է:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 30 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS