Տպել
Տիգրան Գրիշայի Արզաքանցյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.08.1966
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1966 թ. օգոստոսի 7-ին Կամոյում (Գավառ):

1984 թ. ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ-անասնաբույժ: Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր:

1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1986-1998 թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով: 1998-2003 թթ. եղել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 2006թ. հուլիսից ՀՀԿ անդամ:

Ամուսնալուծված է, ունի երեք երեխա: