National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.08.1956
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1956թ. օգոստոսի 1-ին Երեւանում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975թ. ավարտել է Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումը: Տեխնիկ-մեխանիկ: 1984թ.` Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:  Ճարտարագետ-ջերմաէներգետիկ: 1988թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Տնտեսվարության ղեկավար: Տեխնիկական գիտությունների թեկնածու:

1974-1975թթ. եւ 1977-1983թթ. Երեւանի գարեջրի գործարանում աշխատել է ` որպես մեքենավար, 1983-1988թթ. սառնարանային-կոմպրեսորային  արտադրամասում` ավագ վարպետ, արտադրամասի պետ, 1988-1997թթ.` գլխավոր ճարտարագետ, 1997-2000թթ.` տեխնիկական հարցերի գծով տնօրեն, 2000-2003թթ.`  «Երեւան գարեջուր» ՓԲԸ տնօրեն, 2003-2007թթ.` գլխավոր տնօրեն:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ խմբակցություններում ընդգրկված չի եղել: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: ՀՀԿ անդամ:

2010թ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է, 2011թ.` Ինժեներների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Հեղինակ է գիտական 21 աշխատության:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS