Տպել
Գրիգորի Սերյոժայի Մարգարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.04.1964
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1964թ. ապրիլի 7-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան:

1979-1981թթ. աշխատել է Երեւանի «Թատերահուշանվեր» ֆաբրիկայում ձեւող, 1987-1990թթ. «Էրեբունի» գիտաարտադրական միավորումում` կադրերի տեսուչ, 1990-1991թթ.` «Գոռ-4» արտադրական կոոպերատիվի իրավախորհրդատու, 1991-1993թթ.` խուլերի թիվ 1 կոմբինատի տրիկոտաժի արտադրամասի վարիչ: 1993-1995թթ. եղել է արդյունաբերության նախարարության առեւտրական ներկայացուցիչ Իրանում, արտաքին տնտեսական կապերի գլխավոր մասնագետ, 1998-2003թթ.` «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ խորհրդի նախագահ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար: 2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք): Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: