National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հեղինե Վաչեի Բիշարյան

Ծնվել է 1961թ. հունվարի 5-ին Երեւանում` ծառայողի ընտանիքում:

1978-1988թթ. աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ:

1986թ. ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր:

1991թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

1994-2008թթ. աշխատել է ուսուցչուհի Երեւանի թիվ 191 դպրոցում:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության քարտուղար:

2005-2006թթ.  աշխատել է Երեւանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում` որպես մանկավարժ:

2010թ. ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ ակադեմիկոս:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.11.2010-31.05.2012թթ.` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

2005թ. մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա.Բակունցի անվան մեդալի: 2011թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS