Տպել
Խաչիկ Արամայիսի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.02.1959
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. փետրվարի 26-ին Կիրովականում:

1981թթ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինժեներ-շինարար:

1981-1984թթ. աշխատել է Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում` որպես ինժեներ, 1984-1995թթ.` Կիրովականի սննդառում` ավագ ինժեներ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեներ, փոխտնօրեն, 1995-2000թթ.` Լոռու մարզի «Առեւտրի եւ սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2000-2001թթ.` «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն:

2008-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 07.05.2008-17.06.2008թթ. եւ 30.11.2010-31.05.2012` Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 17.06.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: