National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մհեր Լեւոնի Շահգելդյան

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը: 1994թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային քաղաքականության եւ կառավարման հատուկ դասընթացները: 1995թ.` ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրան: 1996թ.` Հայկական-ֆրանսիական կառավարման (մենեջմենտի)  կենտրոնը: Մենեջմենտի, մարկետինգի եւ բանկային գործի մասնագետ: Փիլիսոփա: Քաղաքագիտության թեկնածու:

1984-1985թթ. Երեւանի էլեկտրալամպերի գործարանում աշխատել է փորձարկող:

1993թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: 1993-1995թթ.` ՀՀ գիտության եւ կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող: 1996-1998թթ.` Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան: 1996-1998թթ. եղել է «Հորիզոն» իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար: 1998-2000թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր: 2000-2002թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ, 2000-2011թթ.` նույն բուհի դասախոս: 2008թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է:  2008-2010թթ. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:  2010թ. Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է:

2002-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 2003-2006թթ.` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա` նույն հանձնաժողովի անդամ:

ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

2007-2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ փոխնախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Գիտական բազմաթիվ աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է: «Ազգային անվտանգություն» ԵՊՀ մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS