Ընտրատարածք |
|||||||||||
Ծննդյան թիվ |
29.09.1967 |
||||||||||
Կուսակցություն |
«Օրինաց երկիր» կուսակցություն |
||||||||||
Խմբակցություն |
|||||||||||
Հանձնաժողովներ |
|||||||||||
Անդամակցություն |
Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը: 1994թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային քաղաքականության եւ կառավարման հատուկ դասընթացները: 1995թ.` ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրան: 1996թ.` Հայկական-ֆրանսիական կառավարման (մենեջմենտի) կենտրոնը: Մենեջմենտի, մարկետինգի եւ բանկային գործի մասնագետ: Փիլիսոփա: Քաղաքագիտության թեկնածու:
1984-1985թթ. Երեւանի էլեկտրալամպերի գործարանում աշխատել է փորձարկող:
1993թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: 1993-1995թթ.` ՀՀ գիտության եւ կրթության նախարարության Մանկավարժական գիտությունների ԳՀԻ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող: 1996-1998թթ.` Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան: 1996-1998թթ. եղել է «Հորիզոն» իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար: 1998-2000թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր: 2000-2002թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ, 2000-2011թթ.` նույն բուհի դասախոս: 2008թ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2008-2010թթ. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: 2010թ. Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է:
2002-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 2003-2006թթ.` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա` նույն հանձնաժողովի անդամ:
ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:
2007-2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ փոխնախագահ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցությունից:
Գիտական բազմաթիվ աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է: «Ազգային անվտանգություն» ԵՊՀ մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: