National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Իշխան Միշայի Խաչատրյան

Ծնվել է 1969թ. ապրիլի 12-ին Արարատի շրջանի Վեդի ավանում (Արարատի մարզ):

2005թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավաբան:

1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1990-1991թթ. եղել է Վեդու ցածր լարման էլեկտրաապարատների գործարանի փոխտնօրեն:

2003թ. ընտրվել է Վեդու քաղաքային ավագանու անդամ:

2004-2005թթ. եղել է Վեդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2005-2007թթ.` գանձումների բաժնի պետ, 2007-2008թթ.` քաղաքացիների սպասարկման բաժնի պետ:

2008-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ) 15.05.2008-21.08.2008թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 21.08.2008-10.09.2008թթ.` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, 10.09.2008-31.05.2012թթ.` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 21.08.2008-02.02.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 2009թ. օգոստոս- 2009թ. դեկտեմբեր՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS