National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Դավիթ Էդոնիսի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.03.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
31.05.2012 - 19.04.2014
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
02.07.2012 - 14.09.2012
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
14.09.2012 - 21.01.2012
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
07.02.2013 - 17.09.2013
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
17.09.2013 - 07.03.2014
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. մարտի 5-ին  Երեւանում:

1975-1980թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:

1980-1983թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում:

1982-1988թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

1988-1992թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականից` Երեւանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երեւանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն:

1995-1998թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997թ.` Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

1997-1998թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, 1998-2007թթ.` ՀՀ արդարադատություն նախարար:

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների եւ քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS