National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Շուշան Սամվելի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.09.1967
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում:

1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գրաֆիկ:

1989 -1991թթ. աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) աշխատել է հագուստի եւ բեմի նկարիչ:  Ձեւավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1994 -1997թթ. աշխատել է Երգի պետական թատրոնում: 1996թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է:  2002-2003թթ.` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է:

2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2008թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` 1993թ.` գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն), 1996թ.` «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն), 2000թ.` «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն), 2000թ.` «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), 2004թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն), 2009թ.` «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS