National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Խոսրով Մելիքի Հարությունյան

Ծնվել է 1948թ. մայիսի 30-ին Երեւանում:

1972թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: Ճարտարագետ-մեխանիկ:

1972թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայում, 1977թ.` Ռադիոֆիզիկայիեւէլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: 1983թ.` «Հայավտո» արտադրական միավորումում արտադրության պետ: 1983-1986թթ.` Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկայի, 1986-1987թթ.` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն: 1987-1990թթ.` Չարենցավանի  քաղաքային խորհրդի նախագահ: 1996-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: 1997-2000թթ.` ՄԱԿ-ի ապակենտրոնացման եւ քաղաքացիական ծառայության հարցերի միջազգային փորձագետ: 1997թ.` ՀՀ  քաղաքացիական ծառայության հայեցակարգի եւ օրենքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար: 1997-ից դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում: 1999-2000թթ.` ՀՀ փոխվարչապետ - ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2000-2002թթ.` ՀՀ  նախագահի խորհրդական, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների գլխավոր համակարգող: 2009-ին նշանակվել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ:

2003թ. գլխավորում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը:

1990-1992թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր /թիվ 144 ընտրատարածք/: ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա՝ նախագահ: 1992թ.` ԵԱՀԿ-ում Հայաստանի  պատվիրակության անդամ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում` Հայաստանի պատվիրակության անդամ:

1992թ. օգոստոս-1993թ. փետրվար` ՀՀ վարչապետ:

1993-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր /թիվ 36 ընտրատարածք/: ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

1995-1999թթ.` ՀՀ ԱԺ  պատգամավոր /թիվ 7 ընտրատարածք/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

1998 -1999թթ.` ՀՀ ԱԺ նախագահ: Եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության մասին 1999թ. մարտի 16-ի Ստրասբուրգյան հուշագրի  նախաձեռնության հեղինակ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2002թ. պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Հեղինակ է տասնյակ հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



















ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS