National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կարեն Կարլենի Ավագյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
06.12.1974
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.` Գերմանիայի Դաշնության Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ:

2002-2004թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2004-2006թթ.` ընթերակա, 2006թ.` դոցենտ: 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ: 2006թ. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության  նախագահ է: 2010թ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող:

2011թ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2009-2012թթ.` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2001եւ2006թթ. պարգեւատրվել է ԵՊԲՀ  70- եւ 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով: 2006թ.` ՀՀ վարչապետի մեդալով:

2012թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS