Տպել
Մարգարիտ Հենրիկի Եսայան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.10.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություններ
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 24-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ:

Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին ( 2002թ.):

1983-1996թթ. եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր: 1996-2012թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան: 1999-2001թթ.  համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ:  2011թ.  դասավանդում  է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2003թ. արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության շնորհակալագրի, 2008թ.` «Տարվա լրագրող» կոչման («Դե Ֆակտո» ամսագիր)  2010թ.` ԵՄ «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի շնորհակալագրի, 2011թ.` Երեւանի մամուլի ակումբի «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու եւ խմբագրելու համար: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: