Տպել
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
19.08.1968
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1968 թ. օգոստոսի 19-ին Երեւանում:

2002 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով (2002 թ.):

1988-1990 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990 թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում վարպետ, 1993 թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ: 1994-2003 թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա: