Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:
1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1992թ.` ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտություն ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
1978 -1979թթ. «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. Երեւանի «Երազ» ավտոգործարանում (ուսմանը զուգընթաց) աշխատել է բանվոր: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող: 1986թ. դասավանդում է Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): 1992թ. աշխատել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն: 1995թ. ՎՊՄԻ ինֆորմատիկա եւ տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ է: 2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2011թ.` փոխնախագահ:
1988թ. ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջպառլամենտական ասամբլեայում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետեւ` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:
2011թ. ՀՀԿ կուսակցության անդամ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ կուսակցությունից:
Չորս գրքի եւ հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:




