National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սպարտակ Սեյրանի Մելիքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.01.1968
Կուսակցություն
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Դաշքեսանի շրջանի Չովդար գյուղում (ԱՀ):

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1995թ. ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծական ֆակուլտետը, 1997թ.` նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: 2006թ.` Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ: Տնտեսագետ: Իրավաբան: Տնտեսագիտության թեկնածու:

1985-1986թթ. «Արզնի» առողջարանում աշխատել է փականագործ: 1992-1994թթ. ՌԴ Ուսուրիյսկ քաղաքում հիմնադրել եւ ղեկավարել է «Արարատ» կոոպերատիվը, 1994-1995թթ. եղել է «Սպարտակ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 1995-1996թթ.`  «Անտարես» ԲԲԸ գլխավոր տնօրեն, 1996-1998թթ.` «Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամ»-ի Ուսուրիյսկի մասնաճյուղի տնօրեն: 1998-2002թթ.` «Ուսուրիյսկի ԳՈՒՄ» ԲԲԸ գլխավոր տնօրեն:  2002-2003թթ. աշխատել է Կոտայքի մարզի «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ  տնօրենների խորհրդի նախագահ: 2003-2007թթ. զբաղվել է անհատ  ձեռներեցությամբ:

2003-2007թթ. եղել է «Գարդման» հայրենակցական միության նախագահության անդամ:

2004թ. «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահն է:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS