National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արտակ Բորիսի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.11.1974
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Երեւանում:

1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի եւ հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը: 2000թ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոցը: Մաթեմատիկոս, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում եւ կուսակցությունների քաղաքական PR (2006թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց, (2006-2007թթ., Երեւան, ՀՀ):

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է գումարտակի հրամանատարի տեղակալ, ՈՒԳ հրամանատար:  1999-2001թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ: 2001-2008թթ.՝ ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար  մասնագետ: 2003-2006թթ.՝ ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար: 2006թ.՝ ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 2007-2008թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու: 2008թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:  2008-2009թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար: 2004-2009թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն: 2009 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանում եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 2012 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է:

2002-2008թթ. եղել է «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ: 2008 թվականից «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ է:

2009-2012թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 28.10.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ: 2011 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ: 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2015թ. մարտից Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2006թ.), «Դրաստամատ Կանայան» (2008թ., ՊՆ), «Արցախի մայրական երախտագիտություն» (2009թ., ԼՂՀ) մեդալներով, ԵՊՀ արծաթե հուշամեդալով (2009թ.), «Գարեգին Նժդեհ» (2011թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ.), Մխիթար Գոշ (2015թ., ՀՀ) մեդալներով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով ( 2015թ.):

Գիտական մի շարք հոդվածների եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS