National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արաիկ Ռաֆայելի Հովհաննիսյան

Ծնվել է 1964թ. նոյեմբերի 23-ին Երեւանում:

1981թ. ոսկե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 66 միջնակարգ դպրոցը:

1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ստանալով էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում: Միաժամանակ` 1982-1984թթ., սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը եւ ստացել դասախոս-միջազգայնագետի որակավորում:

1986-1994թթ. աշխատել է «Անի» գիտահետազոտական միավորումում` որպես ինժեներ, առաջատար մասնագետ, ԼԿԵՄ քարտուղար, 1994-2001թթ.` Երեւանի քաղաքապետարանում` առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ:

1996թ., 1999թ., 2002թ. եւ 2005թ. չորս անգամ անընդմեջ ընտրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ:

2000թ.` Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ:

1999-2008թթ. մասնակցել է Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ-ի, գերմանական GTZ, ամերիկյան URBAN, RTI եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերին` որպես ծրագրի ղեկավար, դասախոս, խորհրդատու:

2001թ. մասնակցել է Քեմբրիջ քաղաքում անցկացված «Հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման»` «Ժողովրդավարական առաջնորդության զարգացման» ծրագրին:

2001 թվականից մասնակցել է ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:

2002 թվականից «Ավագանի+» թերթի խմբագրական խորհրդի նախագահ է:

2003թ. ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի` ուսումնական ծրագրերի պլանավորման եւ անցկացման աշխատանքային խմբում:

2004 թվականից «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Համաշխարհային խորհրդի եւ Գործադիր կոմիտեի անդամ է:

2005թ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

2006թ. համայնքի հիմնախնդիրների լուծման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով, նրան շնորհվել է Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ 2011թ. պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: 2006թ. ընտրվել է «Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի անդամ, 2007թ.` նաեւ կառավարման խորհրդի անդամ:

2008-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 09.09.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Հեղինակ է մի շարք հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկների եւ ուղեցույցների:












ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS